National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.11.2014
Քննարկվել են ծրագրային բյուջետավորմանն առնչվող հարցեր
1 / 1

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հրավերով Հայաստանում գտնվող Շվեդական խորհրդատվական ընկերության (SPCY) պատվիրակության հետ:

Հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստանում են GIZ-ի հրավերով՝ ուսումնասիրելու համար Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը:

Ողջունելով հյուրերին՝ պարոն Մինասյանը նշել է, որ իր գլխավորած հանձնաժողովն արդյունավետ համագործակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ: Ներկայացնելով Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումները՝ նա տեղեկացրել է, որ գործընթացը Հայաստանում սկսվել է մոտ 10 տարի առաջ: Նա կարծիք է հայտնել, որ միայն կառավարության ջանքերը բավարար չեն ծրագրային բյուջետավորման հաջողված արդյունք ակնկալելու համար: Այս գործընթացում պարոն Մինասյանը կարեւորել է խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը եւ ներկայացրել ծրագրային բյուջետավորման ներդրման հարցում խորհրդարանի, մասնավորապես իր ղեկավարած հանձնաժողովի ձեռնարկած քայլերն ու միջոցառումները: Հանձնաժողովի նախագահն այս հարցում կարեւորել է խորհրդարանում բյուջետային գրասենյակի հիմնումը, որը պատգամավորներին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

Գագիկ Մինասյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում ծրագրային բյուջետավորման գործընթացի փուլերը, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակացույցը եւ ընթացակարգերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am